Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար
Բաղադրությունը
- 200գր. պանիր
- 200գր. ապխտած երշիկ
- 3 հատ լոլիկ
- Կրեմ
- 200գր. թթվասեր
- 200գր. մայոնեզ
- 100գր հալած պանիր
- 15գր. ժելատին
- Զարդարելու համար
- լոլիկ,
- կարմիր փոքրիկ բողկ
- եգիպտացորեն
- կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Աղցանի կրեմի պատրաստման համար արագ պատրաստվող ժելատինը լուծել 80մլ. եռացած ջրում, ապա թողնել, որ սառչի: Թթվասերը, մայոնեզը, հալած պանիրը և ժելատինը բլենդերով հարել: Կրեմը դնել սառնարանում մի քանի ժամ, որ սառչի:
Քայլ 2
Խորը աղցանի ափսեի մեջ տեղադրել սննդի համար նախատեսված ցելոֆոն:
Քայլ 3
Ապա դնել կտրատված ապխտած երշիկը, հետո կրեմ քսել, երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված պանիրը, նորից կրեմ քսել, երրորդ շերտը դնել մանրացված լոլիկը և նորից կրեմ ավելացնել: Աղցանը դնել սառնարանում 2 ժամ: Սառնարանից հանելուց հետո ափսեն շրջել մատուցվող ափսեի մեջ, ամբողջ աղցանը ծածկել մայոնեզով և զարդարել լոլիկով, կարմիր բողկով, եգիպտացորենով և կանաչիով:
Մեկնաբանություններ
Շատ սիրուն է, ասես տորթ լինի:
Շատ գեղեցիկ է զարդարված