Աղցան Ծաղիկ
Բաղադրությունը
- 150 գր. հավի փափկամիս
- 150գր, պանիր մոցարելլա
- 2 հատ թարմ վարունգ
- կանաչ սոխ և սամիթ
- կես բանկա պահածոյացված եգիպտացորեն
- 20 հատ ձիթապտուղ առանց կորիզ
- հազարաթերթիկ
- աղ, մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը, մոցարելլա պանիրը, վարունգը, ձիթապտուղը կտրատել, իսկ կանաչ սոխը և սամիթը մանրացնել, այս ամենը խառնել իրար, ավելացնել եգիպտացորենը, աղը և մայոնեզը: Բոլորը միասին խառնելուց հետո, վերցնել կլոր ափսե, վրան շարել հազարաթերթիկները, իսկ կենտրոնում դնել աղցանը և գեղեցիկ հարթեցնել: Զարդարելու համար վարունգը կլոր կլոր կտրատել, հետո մեջտեղից բաժանել երկու մասի: Այդ վարունդները այնպես շարել, որ աղցանը ծաղկի տեսք ունենա
Մեկնաբանություններ
Շատ լավն էր
Շատ համեղ և գեղեցիկ աղցան է, շնորհակալություն
ցնցող տեսք ունի...շատ գեղեցիկ մտահաղացում է...