Ամանորյա գեղեցիկ աղցան
Բաղադրությունը
- 2 հատ խաշած կարտոֆիլ
- 2 հատ խաշած գազար
- 3 հատ խաշած ձու
- 2 հատ թթու վարունգ,
- մայոնեզ:
- Զարդարել`
- մաղադանոս,
- սամիթ,
- նռան հատիկներ,
- հոլանդական պանիր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլից պատրաստել պյուրե: Գազարը, ձուն և վարունգը խոշոր քերիչով անցկացնել: Առաջին շերտը դնել կարտոֆիլը, հետո ձուն, այնուհետև թթու վարունգը և գազարը: Յուրաքանչյուրի արանքում մայոնեզ քսել և աղցանը ծածկել մայոնեզով: Աղցանի վրա անցքեր բացել, պանիրը ոլորել դնել անցքերում, կարմիր պղպեղ կամ լոլիկ դնել պանրի մեջ, որպեսզի մոմ տեսք ստանա: Զարդարել մաղադանոսով և նռան հատիկներով:
Մեկնաբանություններ
Շատ լավն է շնորհակալություն
Այն անպայման կզարդարի ամանորյա սեղանը
Շատ գեղեցիկ և համեղ սալաթներ են, Ձեր ռեցեպտներից օգտվել ենք:
Շատ գեղեցիկ է, խոսք չկա:
Շատ գեղեցիկ աղցան է; ինձ թվում է կարտոֆիլն էլ արժե քերիչով անցկացնել ոչ թե պյուրե պատրաստել: