Հունական աղցան
Բաղադրությունը
- 500 գր. լոլիկ,
- 400 գր. վարունգ,
- 350 գր. բիբար,
- 200 գր. պանիր,
- 150 գր. զեյթուն,
- 150 գր. սոխ
- Սոուսի համար`
- 5 ճգ. ձեթ,
- 2 ճգ. լիմոնի հյութ,
- պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկը կտրել եռանկյունաձև, սոխը` երկարավուն, պանիրը` խորանադիկներով, բիբարը նույնպես եռանկյունաձև, զեյթունը մանրացնել, վարունգը բաժանել երկու մասի և մանրացնել: Այս ամենը խառնել իրար:
Քայլ 2
Սոուսի պատրաստման համար ձեթը, լիմոնի հյութը խառնել իրար, համեմել աղով և պղպեղով: Այս սոուսը ավելացնել բանջարեղենի խառնուրդին և զարդարել հատիկ զեյթունով և կանաչիով:
Մեկնաբանություններ
Իմ ամենասիրած աղցաններից մեկը... բայց նրա մեջ շատ հաճախ ավելացնում են նաև մառոլ