Աղցան Ամանորյա Մոմեր
Բաղադրությունը
- 8 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
- 1 տուփ եգիպտացորեն,
- կես տուփ առանց կորիզի զեյթուն,
- 50-70 գր. խաշած բրինձ,
- մայոնեզ:
- Զարդարելու համար`
- դեղին, կարմիր բիբար,
- նռան հատիկներ,
- մաղադանոս,
- եգիպտացորենի հատիկներ, զեյթուն:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ծովախեցգետնի ձողիկները, զեյթունը մանրացնել:
Քայլ 2
1.ինը դնել մանրացված ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզ քսել ,
Քայլ 3
2րդ եգիպտացորենը և մայոնեզ քսել,
Քայլ 4
3րդ, զեյթյունը և կրկին մայոնեզ քսել,
Քայլ 5
4րդ խաշած բրինձը և աղցանը մայոնեզով պատել:
Քայլ 6
Զարդարել ինչպես պատկերված է նկարում: Կարող եք ցանկացած տեսակի աղցան զարդարել այս կերպ:
Մեկնաբանություններ
Ուղակի հրաշքաաաաա
Արուս, ես կարծում եմ կարմիր ու դեղին բուլղարական պղպեղներով է այս աղցանը զարդարած:
Ինձ կասեք, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ աղցանի վրայի մոմերը:
Շատ գեղեցիկ տեսք է տալիս սեղանին:
Շատ լավն էր բաղադրատոմսը ամանորին ամենալավ աղցանը կլինի:
Շատ գեղեցիկ է:
Հոյակապ է: