Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Մահճակալ
Աղցան Մահճակալ
Աղցաններ

Աղցան Մահճակալ

Աննա 2010-11-02 6345 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 8-9 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
  • 2 հատ խաշած կարտոֆիլ,
  • 2 հատ խաշած ձու,
  • 4-5 հատ խաշած գազար,
  • 100 գր. հոլանդական պանիր,
  • 2 հատ թարմ վարունգ,
  • 1-2 հատ կանաչ խնձոր,
  • սամիթ, կանաչ սոխ,
  • մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ծովախեցգետնի ձողիկները, գազարը, կարտոֆիլը, ձվի սպիտակուցը, պանիրը առանձին մեծ քերիչով անցկացնել: Խնձորը, վարունգը կեղևարկել և մանր կտրատել: Սամիթը, կանախ սոխը նույնպես մանրացնել և խառնել ծովախեցգետնի ձողիկների հետ: Այս բոլոր բաղադրիչները պետք է դնել հերթականությամբ, յուրաքանչյուրից հետո անհրաժեշտ է մայոնեզ քսել:
Քայլ 2
1. կարտոֆիլի կեսը,
Քայլ 3
2. ծովախեցգետնի ձողիկների կեսը,
Քայլ 4
3. վարունգը,
Քայլ 5
4. պանիրը,
Քայլ 6
5. գազարը
Քայլ 7
6. մնացած ծովախեցգետնի ձողիկները
Քայլ 8
7. խնձորը,
Քայլ 9
8. ձվի սպիտակուցը
Քայլ 10
9. մնացած կարտոֆիլը:
Քայլ 11
Վերջ, Բարի Ախորժակ:

Մեկնաբանություններ

Աստղիկ 2010-11-04

Համեղ էր, պատրաստել եմ:

Նարինե 2010-11-02

Ձեր գրածը շատ անսովոր բաղադրիչներ ունի, մեկը մյուսի հետ համեղ չի լինի:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 31 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր