Բացեք հիմա. ԱղցաններՆուշով և ձվով հավի բդիկներ
Նուշով և ձվով հավի բդիկներ
Աղցաններ

Նուշով և ձվով հավի բդիկներ

Շարմաղ 2010-09-27 2484 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 6 հատ հավի բդիկ
  • 400 գրամ նուշ
  • 3 հատ ձու
  • կարմիր պերեց
  • սև պերեց
  • կանաչեղեն
  • աղ, ձեթ
  • մի փոքր ալյուր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
6 հատ հավի բդիկները դնել աղաջրում թողնել 1 ժամ: Հանել և եփել 5 րոպե: Այնուհետև ջրից հանել թողնել սառչի և վրան լցնել աղ, պերեցներ, թողնել 15 րոպե: Նուշը անցկացնել քերիչով, բդիկները շաղաշել հարած ձվի մեջ, հետո շաղախել քերիչով անցկացրած նուշի մեջ, որից հետո վրան մի փոքր ալյուր ցանել, շարել սկուտեղի մեջ և եփել ջեռոցում մինչև լավ կարմերլը: Սկուտեղը նախապես լավ ձեթ քսել: Բդիկները պատրաստ լինելուց հետո մատուցելիս զարդարել տարբեր կանաչեղենով: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 17 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր