Բացեք հիմա. ԱղցաններԽորոված կարտոֆիլ
Խորոված կարտոֆիլ
Աղցաններ

Խորոված կարտոֆիլ

Շարմաղ 2010-09-27 2324 դիտում 3.1 / 10

Բաղադրությունը

  • 5 հատ մեծ չափսի կարտոֆիլ
  • 200 գրամ հոլանդական պանիր
  • 250 գրամ վիչինա կամ հավի թռչնամիս
  • 2 ձվի սպիտակուց
  • համեմ
  • աղ
  • սև պերեց

Պատրաստման եղանակը

Քայլ 1
5 հատ կարտոֆիլը լավ լվանալ և կլեպով դնել թոնրի մեջ /կարելի է նաև գազօջախում պատրաստել թույլ կրակով/, այն թողնել մոտ կես ժամ, հանել զգուշությամբ մեջը բացել, հանել միջուկը և թողնել սառչի: Միջուկին ավելացնել քերիչով նախապես անցկացրած պանիրը և մանր կտրատած վիչինան, 2 ձվի սպտակուցը, աղը, պերեցը, և մանր կտրատած համեմը: Այս բոլորը լավ խառնել ու լցոնել կարտոֆիլների մեջ, որից հետո այն դնել յուղոտած տապակի մեջ և 5 րոպե դնել ջեռոցում, հանել և մատուցել տաք վիճակում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 11 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր