Բացեք հիմա. ԱղցաններՍմբուկով աղցան
Սմբուկով աղցան
Աղցաններ

Սմբուկով աղցան

Շարմաղ 2010-09-24 6237 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 3 հատ սմբուկ
  • 0.5 բաժակ ընկույզ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 սոխ
  • 200 գրամ թթվասեր կամ մայոնեզ
  • աղ
  • ձեթ
  • սունելի
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
3 հատ սմբուկը առանց կեղևը մաքրելու երկարությամբ կտրատել և դնել աղաջրի մեջ: Այն թողնել 15 րոպե և քամել ջրից: Այնուհետև սմբուկների շերտերը երկարությամբ բարակ-բարակ կտրատել: Թավան ձեթ լցնել և սմբուկները բարակ շերտով շարել ու բոլոր կողմերից լավ կարմրացնել: Այնուհետև քամել ձեթը և թողնել սառչի: Սոխը մանր կտրատել, տպակել ու ավելացնել սմբուկին: Հետո ավելացնել մանր կտրտած ընկուզը, սխտորը, աղ, պղպեղ, սունելի, լավ խառնել ու ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Նարինա 2012-09-01

Շատ լավն էր, փորձել եմ, դուք էլ սարքեք, ընտիրա:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 29 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր