Միմոզա տորթ աղցան
Բաղադրությունը
- կարտոֆիլ-2հատ
- ձու-4հատ
- գազար – 1հատ
- կարմիր սոխ – 1հատ
- մայոնեզ – 300գ
- սարդինան յուղի մեջ – 200գ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. կարտոֆիլը և գազարը լվանալ և եփել աղաջրի մեջ:Ձուն պինդ խաշել և սառեցնել:
Քայլ 2
2.Կարտոֆիլը,գազարն ու ձուն մաքրել:Սպիտակուցները զգույշ առանձնացնել դեղնուցներից:
Քայլ 3
3.Կարտոֆիլն ու գազարը քերել քերիչով:Սպիտակուցն ու դեղնուցը քերել առանձին-առանձին:Սոխը մաքրել և մանր կտրտել:Սարդինի յուղը քամել և պատառաքաղով ճզմել:
Քայլ 4
4.Ափսեի վրա դնել փափկեցրած ձուկը,քսել մայոնեզ:
Քայլ 5
5.Ապա դնել կես արած կարտոֆիլները,քսել մայոնեզ:
Քայլ 6
6.Վրայից դնել գազարի շերտ և մայոնեզ:
Քայլ 7
7.Սոխի շերտ և մայոնեզ:
Քայլ 8
8.Մնացած կարտոֆիլը,մայոնեզ,սպիտակուցի շերտ, մայոնեզ,վերջում-քերած դեղնուցները: Աղցանը դնել սառնարանը 2 -3ժամ:
Քայլ 9
9.Մատուցելուց առաջ զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։