Աղցան նարինջով
Բաղադրությունը
- 2 հատ նարինջ
- 0.5կգ չինական կաղամբ
- 150գր քյարաուզ
- 1 հատ ստեպղին
- 1 պճեղ սխտոր
- 0.5գր սպիտակ գինի
- 2ճշ գդալ ձեթ,աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մեկ նարինջը մաքրել, կեղևը անցկացնել քերիչով: Մյուս նարինջի կեղևը դանակով կտարտելլ երկարությամբ` վերածելով նեղ-նեղ կտորների: Այնուհետև մաքրել նարինջը և կտրատել փոքր կտորներով: Առաջացած հյութը լցնել բաժակի մեջ:
Քայլ 2
Չինական կաղամբը առանձնացնել թերթիկներից լվանալ, չորացնել, բաժանել մասերի: Քյարաուզը լվանալ, չորացնել և կտրատել 4-5սմ երկարությամբ: Ստեպղին լվանալ, մաքրել, կտրատել երկարությամբ`նեղ-նեղ:
Քայլ 3
Սոխը և սխտորը մաքրել, կտրատել, թավայի մեջ լցնել ձեթը և տապակել 2րոպե:՝Ավելացնել 1ճգ. նարինջի կեղևից:
Քայլ 4
Բանջարեղենը ափսեի մեջ լցնել բուկետի ձևով և նարինջի կտրատած կեղևը ժապավենի պես փաթաթել աղցանի կողքերը: Համեմել աղով, սև պղպեղով և խառնել
Մեկնաբանություններ
շատ համեղ է