ՀԱՎՈՎ ՇԵՐՏԱՎՈՐ ԱՂՑԱՆ
Բաղադրությունը
- 1 հատ եփած հավ
- 100 գր պահածոյացված շամպինյոններ
- 2 հատ եփած ձու
- 4 հատ եփած գազար
- 3 հատ եփած կարտոֆիլ
- 50 գր պինդ պանիր
- 2 ճաշի գդալ ընկույզ
- 200 գր մայոնեզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Գազարը, պանիրը, ձուն և կարտոֆիլը առանձին-առանձին անցկացնել քերիչով: Հավի միսն առանձնացնել ոսկորներից ու մանր կտրատել: Սունկը շերտերով կտրատել: Ընկույզը մանրացնել: Աղցանը շերտերով դասավորել հետևյալ հերթականությամբ` կարտոֆիլը, ձուն, գազարը, պանիրը, հավն ու սունկը: Յուրաքանչյուր շերտը պատել մայոնեզով, աղցանի երեսին լցնել մանրած ընկույզը:
Քայլ 2
Աղցանը 3 ժամ թողնել սառնարանում, ապա հանել, վրան մանր կտրատած կանաչի լցնել ու մատուցել:
Մեկնաբանություններ
Տեսքը շատ հրապուրիչ է, անպայման կձորձեմ:
Աղացած բիբարը չէր խանգարի: