Պիցցա Ընկերուհիներ
Բաղադրությունը
- Խմոր
- 1 տուփ կաթնաշոռ (200գ),
- 1 տուփ կարագ, կամ մարգարին (250գ),
- 1 ձու ,
- շաքարավազ 1 ճ.գ,
- 1թ.գ մարած սոդա,
- 2 բաժակ ալյուր.
- Ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հարել ձուն շաքարավազով, ավելացրած նախորոգ թուլացրած կարագը, կամ մարգարինը, հետո կաթնաշոռը և մարած սոդան. Թողնել 5 րոպե.
Քայլ 2
Ինչից հետո կամաց ավելացնել ալյուրը.
Քայլ 3
Բացել խմորը շրջանաձև 0.5 սմ հաստությաբ, փոքր շրջանակներով
Քայլ 4
1 սոխը կտրատել և մարինացնել քացախի մեջ, մոտ 30 րոպե
Քայլ 5
Խառնել 3Ճ.գ տոմատի մածուկ, կամ կետչուպ , 2 ճ.գ մայոնեզ.
Քայլ 6
150г ապխտած երշիկը կտրատել երկարությամբ կամ խորանարդիկներով,
Քայլ 7
թարմ պոմիդոր մաքրել կպեճից ր կտրատել շրջանակներով, և մանրացնել խաշած ձվերը,
Քայլ 8
Անցկացնել պանիրը քերիչով: Ձիթապտուղը շրջանաձև կտրատել:
Քայլ 9
խմորի վրա քսել մայոնեզով և տոմատով սոուսը, (մոտ. 1 ճ.գ ը մեկ շրջանակին), դրա վրա շարել մարինացված սոխը, երշիկը, պոմիդորները, ձուն: Ըստ ճաշակի աղել և պղպեղել:
Քայլ 10
Զարդարել ձիթապտուղով և քերած պանիրով
Քայլ 11
Եփել ջեռոցում 20 րոպե 180 աստճանով.
Քայլ 12
Կանաչին ըստ ճաշակի
Մեկնաբանություններ
Հետաքրքիր էր, բացի այդ ես շատ եմ սիրում պիցցա և միշտ պատրաստում եմ և այս բաղադրատոմսն էլ կփորձեմ:
Շատ լավն են: