Աշնանային Աղցան
Բաղադրությունը
- 2-3 գազար
- 1/2 բազուկ
- 1/2 նեխուր (քարավուզ)
- 4-5 լոլիկ
- կիտրոնի հյութ կամ քացախ՝ ըստ ճաշակի
- 8 ճաշի գդալ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Գազարը, բազուկը և նեխուրը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով: Լոլիկը խորանարդաձևկտրատել և լցնել քերած բանջարեղենի վրա: Զանգվածը համեմել աղով, կիտրոնի հյութով կամ քացախով և մայոնեզով: Ցանկության դեպքում` մատուցելուց առաջ, կարելի է պանիր քերել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։