Մրգային աղցան
Բաղադրությունը
- 1 անանաս
- 1-2 բանան
- 1 նարինջ
- 1-2 կիվի
- 1 խնձոր
- մանրացրած ընկույզ(առախիս, պնդուկ, հունական ընկույզ ըստ ճաշակի)
- շաքարի փոշի կամ յոգուրտ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Անանասը երկայնքով կիսել, առանձնացնել միջուկից: Միջուկը և խնձորը խորանարդաձև կտրտել: Նարինջը, բանանը և կիվին կեղևազրկել. բանանն ու կիվին կտրտել կիսալուսնաձև, իսկ նարինջը` մանր կտորներով: Ավելացնել ընկույզ, շաքարի փոշի կամ յոգուրտ: Զգուշորեն խառնել և լցնել կիսած անանասի մեջ:
Մեկնաբանություններ
Եվ գեղեցիկ է, և շատ համեղ: