Թաբուլե
Բաղադրությունը
- 70 գր. բլղուր,
- 60 գր. կանաչ սոխ,
- 15 գր. մաղադանոս,
- 15 գր. դաղձ,
- 50 գր. կանաչ պղպեղ,
- 40 գր. վարունգ,
- 5 գր. կիտրոնի հյութ,
- 10 գր. ձեթ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բլղուրը կամ ձավարը մեկ օր թրջել ջրում: Ջուրը քամել: Պատրաստի ձավարին ավելացնել մանր կտրատած թարմ լոլիկ, վարունգ, դաղձ, կանաչ պղպեղ, կանաչ սոխ, մաղադանոս և լավ խառնել: Ստացված զանգվածին ավելացնել կիտրոնի հյութ (կամ կիտրոնի աղ), աղ և զեյթունի ձեթ, լավ խառնել: Մատուցել աղցանամանով:
Մեկնաբանություններ
Թաբուլեն ես պատրաստում եմ այսպես. բլղորը սառը ջրով լվանում եմ ընդամենը, այլ ոչ ջրի մեջ թրջում, իսկ հետո սկսում կտրատել կանաչեղենը։ Մոտ 30-40 րոպեն լրիվ բավարար է բլղուրին փափկելու համար։ Իսկ կանաչեղենը էս չափերով եմ վերցնում. 1 բաժակ բլղուրին 3 կապ մաղադանոս, 1 կապ սոխ, 1 կապ անանուխ (նանա), 3 հատ լիմոն։ լոլիկն ու վարունգը արդեն աչքաչափով։ մոտ 3-4 լոլիկ, 2 մանր կտրատած վարունգ։ Ձեթ, աղ, բիբար։