Ասիական Աղցան
Բաղադրությունը
- 2 բաժնի համար
- 2ճգ մայոնեզ
- 100 գր խաշած բրինձ
- 1 կարմիր պղպեղ /ըստ ցանկության`/ կծու/
- 1տուփ սնկային արգանակ
- 1 տուփ հավի արգանակ
- 150գր հավի խաշած միս
- 200գր շամպինյոն
- 1թթու կամ մարինացված վարունգ
- կես գլուխ սոխ
- 20գր պանիր
- 1 ճգ մանր կտրտած ընկույզ
- 1 ճգ ձեթ
- հազարի տերևներ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սունկը և հավը խաշել սնկային արգանակի մեջ և կտրտել:
Քայլ 2
Վարունգը բաժանել միջին քառակուսիների, պանիրն անցկացնել քերիչով: Սոխը կտրտել, տապակել յուղի մեջ մինչև վարդագունելը:
Քայլ 3
Ամբողջ կտրտած մթերքը խառնել, ավելացնել խաշած բրինձն ու կտրատած կարմիր պղպեղը:
Քայլ 4
Վրան լցնել մայոնեզը և զարդարել պանրով և կտրատած հազարի /սալաթ/ տերևներով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։