Գազարով, ընկույզով և խնձորով աղցան
Բաղադրությունը
- 100 գր. ընկույզ,
- 300 գր. խնձոր,
- 200 գր. գազար,
- կիտրոն,
- 0,5 բաժակ թթվասեր,
- աղ,
- մայոնեզ,
- կանաչի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
100 գր. ընկույզի միջուկը մի քանի րոպե պահել եռացրած ջրում, որպեսզի կեղևից հեշտ մաքրվի, և մանր կտրատել: Կեղևից և պտղամիջուկից մաքրել 300 գր. խնձոր, կտրատել բարակ շերտով: 200 գր. գազարը անցկացնել քերիչով: Այս ամենը խառնել իրար, վրան քամել կես կիտրոնի հյութ, կես բաժակ թթվասեր, աղ, լցնել աղցանամանի մեջ, ձևավորել ըստ ցանկության, պատել մայոնեզի բարակ շերտով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։