Բացեք հիմա. ԱղցաններՀավով աղցան
Հավով աղցան
Աղցաններ

Հավով աղցան

iLoveCooking 2010-08-15 5290 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 1 հատ եփած հավ
  • 100 գր պահածոյացված շամպինյոններ
  • 2 հատ եփած ձու
  • 4 հատ եփած գազար
  • 3 հատ եփած կարտոֆիլ
  • 50 գր պինդ պանիր
  • 2 ճաշի գդալ ընկույզ
  • 200 գր մայոնեզ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Գազարը, պանիրը, ձուն և կարտոֆիլը առանձին-առանձին անցկացնել քերիչով: Հավի միսն առանձնացնել ոսկորներից ու մանր կտրատել: Սունկը շերտերով կտրատել: Ընկույզը մանրացնել: Աղցանը շերտերով դասավորել հետևյալ հերթականությամբ` կարտոֆիլը, ձուն, գազարը, պանիրը, հավն ու սունկը: Յուրաքանչյուր շերտը պատել մայոնեզով, աղցանի երեսին լցնել մանրած ընկույզը:
Քայլ 2
Աղցանը 3 ժամ թողնել սառնարանում, ապա հանել, վրան մանր կտրատած կանաչի լցնել ու մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 27 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր