Բացեք հիմա. ԱղցաններԲազուկով աղցան
Բազուկով աղցան
Աղցաններ

Բազուկով աղցան

Լիլիթ 2010-08-10 3724 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ խաշած բազուկ,
  • 4 հատ խաշած ձու,
  • 4 հատ մարինացված վարունգ,
  • 200 գր. պանիր,
  • 1 փոքր տուփ պահածոյացված գարուխ,
  • 3 պճեղ սխտոր,
  • մայոնեզ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բազուկը քերիչով անցկացնել, վրան ավելացնել 2 պճեղ քերիչով անցկացված սխտոր, աղ անել, մայոնեզ և լավ խառնել:
Քայլ 2
Պանիրը նունպես քերիչով անցկացնել, ավելացնել քերիչով անցկացված 1 պճեղ սխտորը, մայոնեզ անել և լավ խառնել:
Քայլ 3
Վարունգը նույնպես քերիչով անցկացնել և քամել:
Քայլ 4
Ձուն նույնպես քերիչով անցկացնել, համեմել աղով, մայոնեզ անել և լավ խառնել
Քայլ 5
Մատուցվող ամաների մեջ լցնել գարուխը, այնուհետև բազուկը, ձուն, վարունգը, պանիրը: Զարդարել սամիթով և ձվով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 22 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր