Բացեք հիմա. ՊահածոներԸնկույզի մուրաբա
Ընկույզի մուրաբա
Պահածոներ

Ընկույզի մուրաբա

Լուիզա 2010-06-28 4999 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 100 հատ ընկույզ,
  • 3 կգ շաքարավազ,
  • 10 գր. մեխակ,
  • 10 գր. դարչին,
  • 5 հատիկ հիլ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Չհասած ընկույզները կլպել, վրան սառը ջուր լցնել և 6 օր թողնել` օրը 3-4 անգամ ջուրը փոխել` մինչև ընկույզի գույնը մգանա: Հետո ջուրը թափել, ընկույզները լցնել կրաջրի մեջ (0.5 կգ չհանգած կրին լցնել 5 լ սառը ջուր, խառնել, քամել մառլյայով): Պատրաստի ընկույզները լավ լվանալ սառը ջրով, յուրաքանչյուր ընույզ 12-15 տեղ պատառաքաղով ծակել, նորից լվանալ սառը ջրով և լցնել եռացող շիբի ջրի մեջ (75 գ. շիբին լցնել 5 լ ջուր): Ընկույզը եփել 10 րոպե, լցնել քամիչի մեջ, հետո լցնել սառը ջրի մեջ և մեկ ժամ թողնել: Պատրաստել շաքարի օշարչակ: Տաք օշարակի մեջ լցնել ընկույզները, ավելացնել մեխակ, դարչին և հիլ (մառլյայի պարկի մեջ), մի քանի րոպե եռացնել, վերցնել կրակից և մեկ օր թողնել: Այս գործողությունը կրկնել երեք անգամ, հետո մուրաբան եփել` մինչև պատրաստ լինի, համեմունքներով պարկը գցել:

Մեկնաբանություններ

Արմինե 2011-08-24

Կներեք, բայց բավականին թերի է գրված

Հասմիկ 2011-07-30

3 կգ շաքարավազ, բայց քանի լիտր ջուր

Անգելինա-Պրահա 2011-06-24

Մուրաբան դեռ տեխնոլոգիական ընթացքի մեջ է, միայն պարզ չի գրված, թե օշարակի պատրաստման համար 3կգ. շաքարավազին, ինչքան ջուր է անհրաժեշտ: Խնդրում եմ գրեք:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 41 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր