Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Բոլորը Միասին
Աղցան Բոլորը Միասին
Աղցաններ

Աղցան Բոլորը Միասին

Կարինե 2010-06-23 18054 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 2 խաշած կարտոֆիլ,
  • 2 խաշած գազար,
  • 4 խաշած ձու,
  • 2 թարմ վարունգ,
  • 3 պահածոյացված վարունգ,
  • 1 խնձոր,
  • 2 խաշած բազուկ,
  • 150 գր. պանիր,
  • 400 գր, խաշած խոզի միս,
  • 300 գր. խաշած հավի միս,
  • 1 տուփ պահածոյացված ոլոռ,
  • մայոնեզ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը, գազարը, բազուկը, ձուն, պանիրը և խնձորը քերիչով անցկացնել:
Քայլ 2
Պահածոյացված վարունգը նույնպես քերիչով անցկացնել և հյութը քամել: Թարմ վարունգը, հավի և խոզի մսերը խորանարդիկներով կտրատել:
Քայլ 3
Վերցնել մեծ կաթսա, որտեղ հնարավոր կլինի հերթականությամբ տարածել աղցանի բաղադրամասերը և այնուհետև շրջել ափսերի մեջ:
Քայլ 4
Բաղադրամասերը տարածել հետևյալ հերթականությամբ` պանիր, մայոնեզ, ձու, մայոնեզ, ոլոռ, վարունգ, խնձոր, մայոնեզ, հավի միս մայոնեզ, գազար, մայոնեզ, պահածոյացված վարունգ, բազուկ, մայոնեզ, խոզի միս, մայոնեզ, կարտոֆիլ: Այնուհետև աղցանը մի քիչ սեղմել, որպեսզի բոլոր շերտերը իրար միանան և դնել սառնարանում 3-4 ժամ: Այնուհետև շրջել խոշոր ափսեի մեջ և զարդարել ոլոռով և հազարով: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Լիա 2011-11-26

Շատ գեղեցիկ և հետաքրքիր

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 129 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր