Բացեք հիմա. ԱղցաններԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ
Աղցաններ

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Աննա Ղարագյոզյան 2010-06-15 5122 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ կարտոֆիլ
  • 2 ձու
  • 1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
  • 4 հատ ոչ մեծ թարմ վարունգ
  • 2 հատ թթու վարունգ
  • 1 հատ կանաչ խնձոր
  • 1/2 հատ կիտրոնի հյութ
  • 200 գր խոզապուխտ
  • 200 գր ապխտած տավարի միս
  • 2 ճաշի գդալ մաղադանոս և համեմ (կտրատած)
  • աղ, բիբար, մայոնեզ`ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլն ու ձուն եփել, թարմ և թթու վարունգները լվանալ: Խնձորի կեղևն ու միջուկը մաքրել, ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանա: Բոլորը խորանարդաձև կտրատել:
Քայլ 2
Խոզապուխտն ու ապխտած տավարի միսը ծղոտաձև կտրատել:
Քայլ 3
Բոլոր բաղադրիչները լցնել խորը տարայի մեջ, լավ խառնել, համեմել աղով, բիբարով, մայոնեզով:

Մեկնաբանություններ

Հասմիկ 2011-11-15

Կլասս

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր