Կաղամբող, խոզապուխտով աղցան
Բաղադրությունը
- 200 գր. կաղամբ,
- 4 հատ վարունգ,
- 50 գր. խոզապուխտ,
- 50 գր. հոլանդական պանիր,
- 8 հատ անկորիզ, սև ձիթապտուղ,
- 50 գր.թթվասեր,
- սև պղպեղ, աղ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաղամբը կտրատել խորանարդաձև, վարունգը, խոզապուխտը և հոլանդական պանիրը քառակուսի, ձիթապտուղը կլոր-կլոր: Այս ամենը խառնել իրար, ավելացնել թթվասերը, սև պղպեղը և աղը: Զարդարել ձիթապտուղներով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։