Դդմիկով աղցան
Բաղադրությունը
- 3-4 հատ դդմիկ,
- 2 հատ կարմիր բիբար,
- 2 պճեղ սխտոր,
- 5 հատ միջին գազար,
- մաղադանոս, սամիթ,
- քացախ 9%,
- ձեթ,
- 2 թգ. շաքարավազ,
- սև պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Դդմիկմները բաժանել 2 մասի և կտրատել: Եռացած ջրի մեջ լցնել աղն ու քացախը, դդմիկները և եռացնել: Այնուհետև ջրից քամել և թողնել, որ սառչի: Գազարը երկարավուն կտրատել, բիբարը նույնպես մանրացնել: Ձեթի մեջ տապակել գազարն ու բիբարը,այնքան, որ չփափկի:
Քայլ 2
Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, մանրացված կանաչեղենը, դդմիկը, գազարն ու բիբարները , համեմել աղով և պղպեղով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։