Բացեք հիմա. ՊիցցաԿարտոֆիլով պիցցա
Կարտոֆիլով պիցցա
Պիցցա

Կարտոֆիլով պիցցա

Գայանե 2010-06-10 8100 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 12 հատ միջին կարտոֆիլ,
  • 5 հատ միջին լոլիկ,
  • 4 հատ գլուխ սոխ,
  • 1 հատ բիբար,
  • 4 հատ նրբերշիկ,
  • 3 հատ երշիկ.
  • 300 գր. հոլանդական պանիր,
  • 4 ձու,
  • կաթ,
  • աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել, կլորավուն կտրատել և դնել թավայի մեջ, (նախապես թավայի մեջ կալկա դնել): Այստեղ շարել կտրատված կարտոֆիլները, աղ ու պղպեղ անել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե: Մինչ կարտոֆիլը կեփվի, կտրատել բանջարեղենները, երշիկեղենը: Ձուն լավ հարել ավելացնել կաթը, աղն ու պղպեղը: Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի, դուրս հանել ջեռոցից, վրան ավելացնել սոխը, լոլիկը, բիբարը, երշիկեղենը, ձուն կաթի հետ և նորից դնել ջեռոցը եփել 30- 35 րոպե: Եր ժամանակը լրանա, դուրս հանել ուտեստը ջեռոցից վրան լցնել քերիչով անցկացված պանիրը և կրկին եփել 3-5 րոպե:

Մեկնաբանություններ

Լանա 2011-11-06

Լաաաավն ա

Նունե 2010-07-20

Ընտիրաաաաաաաաաաաաաաաաաաաաա:

Լիլիթ 2010-06-12

Համեղ է

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 93 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր