Բացեք հիմա. ՊիցցաՊիցցա խոզապուխտով և պանրով
Պիցցա խոզապուխտով և պանրով
Պիցցա

Պիցցա խոզապուխտով և պանրով

Անուշ 2010-04-24 8543 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Բաղադրությունը.
  • խմորի համար.
  • 250գր ալյուր,
  • 25գր “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
  • 1 բաժակ կաթ,
  • 1/2 թեյի գդալ աղ,
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ:
  • Լցոնի համար.
  • 300գր. մաքրած լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (բարակ կտորներ), 300գր սունկ, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորը բացել և դնել յուղած տապակի վրա: Կտրատած սունկին ավելացնել 1 ճ.գդ. բուսական յուղ, մեկ պճեղ սխտոր, մեկ բաժակ սպիտակ գինի և եփել 15 րոպե, հետո աղ ցանել: Խմորին բուսական յուղ քսել, վրան լցնել լոլիկը, խոզապուխտի կտորները, սունկը և քերած պանիրը: Դնել նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ և թողնել 20 րոպե:

Մեկնաբանություններ

Օվսաննա 2011-12-30

Շատ համեղ ուտեստներ են, ձևավորումը իսկական հայկական ձևավորման տեսակ է:

Մարիամ 2011-11-19

Շատ հետաքրքիր էր: Ինձ թվում է շատ համեղ պիցցա է:

ԳՈՀԱՐ 2011-10-01

Շաաաաատ հետաքրքիր է

Ստելլա 2010-11-10

Ես շատ եմ սիրում ուտեստներ պատրաստել:

Անուշ 2010-05-26

Սիրելի Նառնա, տվյալ պիցցան ավելի համեղ է մոցարելլա պանրով, շամպինիոն սնկով: Մյուս անգամ, ավելի մանրամասնորեն կգրեմ :-))

Narna 2010-05-26

Սիրելի Անուշ, ես կխնդրեի քեզ և մյուսներին բաղադրատոմս տեղադրելիս ավելի ճշգրիտ գրել բաղադրիչների տեսակները, օրինակ տվյալ պիցցայի համար կոնկրետ ինչ տեսակի սունկ և պանիր (հոլանդական, չեդդր, մեցարելլա ․․․) է հարկավոր։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 109 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր