Ձմերուկի մուրաբա
Բաղադրությունը
- 1 կգ. մաքրած ձմերուկ,
- 1.5 կգ. շաքարավազ,
- 400 գ. ջուր,
- 1 փաթեթ վանիլին,
- 1/2 կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, այնուհետև կեղևի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ:
Քայլ 2
Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետև գցել տաք ջրի մեջ, և 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել և սառեցնել:
Քայլ 3
Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել: Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակի վրայից վերցնել առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել:
Մեկնաբանություններ
Ահա պատրաստման մեկ այլ եղանակ ևս ` http://luys.ucoz.ru/publ/bazadratomser/mowrabaner/d''merowki_kegh_i_mowraba/9-1-0-49