Պիցցա “Թագավորական” խոզապուխտով
Բաղադրությունը
- Բաղադրությունը.
- խմորի համար.
- 1 բաժակ ալյուր,
- 25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
- 1 բաժակ կաթ,
- 2 ձու,
- 1 ճաշի գդալ շաքարավազ,
- 1/2 թեյի գդալ աղ,
- 3 ճաշի գդալ բուսական յուղ:
- Լցոնի համար.
- 4-5 հատ միջին չափի լոլիկ, 400գր. խոզապուխտ, 2 ճաշի գդալ բուսական յուղ, նախընտրելի է ձիթապտղի, 100գր. քերած պանիր, 10-12 հատ ձիթապտուղ, աղացած սև պղպեղ, աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստել խմորիչով խմոր, թողնել հասունանա, կրկին հունցել և դնել յուղած տապակին: Լոլիկները մաքրել կեղևից և մանր կտրատել: Խոզապուխտը երկարությամբ կտրատել: Խմորի վրա լցնել լոլիկը և կտրատած խոզապուխտը: Վրան դնել ձիթապտուղները, աղ, պղպեղ ցանել և լցնել քերած պանիրը: Ջեռոցում թխել 35 րոպե:
Մեկնաբանություններ
Իսկապես շատ համեղ ստացվեց, արտակարգ համ ունի, շնորհակալություն ռեցեպտի համար:
շատ լավն է