Համեղ աղցան
Բաղադրությունը
- 250գ եգիպտացորեն,
- 200գ խոզապուխտ,
- 1 քաղցր կարմիր պղպեղ,
- 1 թարմ վարունգ,
- 100գ պանիր,
- սամիթ, կանաչ սոխ,
- մայոնեզ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզապուխտը, քաղցր կարմիր պղպեղը, վարունգը և պանիրը խորանարդաձև կտրատել: Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը, կտրատած կանաչին: Լավ խառնել: Համեմել աղ ու պղպեղով: Մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։