Պանրով աղցան
Բաղադրությունը
- 1 կարմիր և 1 դեղին պղպեղ
- 3-4 լոլիկ
- 3 վարունգ
- 100 գր. անկորիզ ձիթապտուղ
- 150 գր. սերուցքային պանիր
- 0,5 կապ մաղադանոս
- 0,5 կիտրոնի հյութ
- բուսայուղ, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերցնել մատուցվող ափսե, վրան տարածել կտրտված մաղադանոսը, օղակաձև կտրտված կարմիր և դեղին պղպեղները, կիսալուսնաձև կտրտված վարունգը, ձիթապտուղը, կտրտած լոլիկները, համեմել աղով ու պղպեղով, ապա ավելացնել խորանարդաձև կտրտած պանիրը, ցողել կիտրոնի հյութով և բուսայուղով: Մատուցելիս ձևավորել կտրտած մաղադանոսով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։