Բացեք հիմա. ԱղցաններԱնկար Աղցան
Անկար Աղցան
Աղցաններ

Անկար Աղցան

ԱՆՆԱ 2012-12-27 792 դիտում 2.6 / 10

Բաղադրությունը

  • 1 հատ չինական կաղամբ
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 հատ նուռ
  • 100 գր. ընկույզ
  • մի փունջ համեմ
  • աղ, պղպեղ /սև/
  • 1 տուփ մայոնեզ կամ թթվասեր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաղամբի թերթերը լվանալ, կտրատել երկար-երկար / պոչուկից մինչև թփերն ընկած հատվածը/ թփերը կարելի է պահել` վերջում զարդարելու համար/ լցնել մեծ թասի մեջ, ավելացնել աղ ու պղպեղ, քանակն ըստ ճաշակի, լավ խառնել, ավելացնել եգիպտացորենը, նախապես մանրացրած ընկույզը, կանաչին և մայոնեզը / թթվասեր/ լավ խառնել:
Քայլ 2
Վերցնել համապատասղան ափսե, եզրերով դասավորել կաղամբի թփերը, իսկ կենտրոնում լցնել պատրաստի զանգվածը, վերջում ավելացնել նռան մաքրած հատիկներն ու մատուցել: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.3 / 5 5 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր