Ամանորյա Աղցան
Բաղադրությունը
- 200գր ծովախեցգետնի ձողիկներ
- 200գր պահածոյացված եգիպտացորեն
- կես հատ ավոկադո /ըստ նախընտրության/
- կես հատ թթու խնձոր
- 50գր. կանաչ սոխ
- 2 հատ խաշած ձու
- աղ, սև պղպեղ
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստում ենք հետևյալ կերպ՝
Քայլ 2
1. Ծովախեցգետնի ձողիկներից առանձնացնել վերևի կարմիր մասը՝ զարդարելու համար
Քայլ 3
2. Մնացած ծովախեցգետնի ձողիկները, ավոկադոն, խնձորը, ձվի դեղնուցը մանր կտրատել, ինչպես նաև կանաչ սոխը մանրացնել
Քայլ 4
3. Այս բոլոր բաղադրիչներին ավելացնել եգիպտացորենը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել նաև մայոնեզը և լավ խառնել:
Քայլ 5
4. Մատուցվող ափսերի մեջ լցնել աղցանը և ձեռնոցի տեսք տալ: Վերևում դնել ծովախեցգետնի ձողիկների կարմիր հատվածը, ապա քերիչով անցկացված սպիտակուցով ձեռնովի վրա մորթու տեսք տալ: Զարդարել եգիպտացորենի հատիկներով և մայոնեզով, ինչպես պատկերված է նկարում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։