Իտալական Պիցցա
Բաղադրությունը
- Խմոր՝
- 200գր ալյուր
- 2ճգ. բուսական յուղ
- 4ճգ. կաթ
- 15գր. շմորիչ
- աղ:
- Միջուկ՝
- 200գր պինդ պանիր
- 500գր. լոլիկ
- 2ճգ. յուղ
- 5-նրբերշիկ
- կարմիր պղպեղ
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերը նշված բաղադրիչներով խմոր հունցել, շրջանաձև բացել, վրան բուսական յուղ քսել:
Քայլ 2
Պանիրը անցկացնել քերիչով և շաղ տալ խմորի վրա, ավելացնել երկարությամբ կտրատված լոլիկը և նրբերշիկը, աղն ու պղպեղը
Քայլ 3
Վրան 2 ճգ. բուսական յուղ լցնել և դնել նախապես տաքացված ջեռցում և եփել 220 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե:ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։