Վարունգով Եվ Կարիմիր Բողկով Աղցան
Բաղադրությունը
- 5-6 հատ բողկ
- 2 հատ թարմ վարունգ
- 2 հատ խաշած ձու
- 5 հատիկ կանաչ սոխ
- սամիթ
- թթվասեր
- աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վարունգը կեղևազրկել և կտրատել: Բողկը լվանալ, բաժանել երկու մասի և կտրատել: Կտրատել նաև խաշած ձուն, սոխը և սամիթը: Աղցանի վրա ավելացնել թթվասեր, աղ և սև պղպեղ, զանգվածը խառնել և մատուցել: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ գեղեցիկ ու ախորժալի է թվում, կարծում եմ համեղ կլինի, շնորհակալություն․․