Կանաչ Լոբիով և Գազարով Աղցան
Բաղադրությունը
- 400 գր. կանաչ լոբի
- 3 հատ միջին չափսի գազար
- 1 գլուխ սոխ
- ձեթ
- սամիթ
- մայոնեզ
- պոպոկ
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կանաչ լոբին նախապես կտրատել բարակ շեղաձև կտորների և եփել:Առանձին տապակի մեջ ձեթով պատրաստել սոխարած, ավելացնել մեծ քերիչով անցկացրած գազարը և տապակել 10-15 րոպե: Ընդհանուր զանգվածին ավելացնել նախապես խաշած լոբին ու աղը և տապակել ևս 10 րոպե: Թողնել մինչև սառելը, ապա ավելացնել կտրատած սամիթը և մանրացրած պոպոկը: Մատուցելիս ավելացնել մայոնեզ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։