Աղցան ապխտած հավի բուդիկներով և ոլոռով
Բաղադրությունը
- 600 գր. ապխտած հավի բուդիկներ,
- 200 գր. հաց,
- 1 տուփ պահածոյացված ոլոռ,
- ձեթ,
- մայոնեզ
- սամիթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հացը խորանարդիկների տեսքով կտրատել, ձեթի մեջ տապակել այնքան, մինչև դառնա ոսկեգույն: Հավի բուդիկներից կաշին դուրս հանել և միսը փոքր խորանարդիկներով կտրատել: Տապակված հացը, հավի միսը և ոլոռը խառնել իրար և ավելացնել մայոնեզ: Կարող եք զարդարել սամիթով:
Մեկնաբանություններ
Շատ հաճույքով եմ նայում ձեր էջը և բավարարում է համեղ ռեցեպտներով։ Շնորհակալ եմ շատ։
Շատ լավն է
Փորձեցի և ինձ շատ դուր եկավ
Իմ կարծիքով շատ համեղ կլինի