Աղցան Շաբաթ Երեկո
Բաղադրությունը
- 200գր, կաղամբ,
- 200գր, ծովախեցգետնի ձողիկներ,
- 1 մեծ խնձոր,
- 1 թարմ վարունգ,
- 150գր. պանիր,
- 2 հատ խաշած ձու,
- 1 կարմիր պղպեղ,
- աղ, սև պղպեղ, կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Աղցանը համար վերցնել մեծ ափսե և հերթականությամբ, շերտերով տարածել բաղադրիչները:
Քայլ 2
1շերտ - մանրացված կաղամբը աղով
Քայլ 3
2շերտ - մանր կտրատված ծովախեցգետնի ձողիկներ
Քայլ 4
3շերտ - խորանարդաձև կտրատված վարունգ
Քայլ 5
4շերտ - կեղևազրկված խնձորը խոշոր քերիչով անցկացված
Քայլ 6
5շերտ - քերիչով անցկացված պանիր
Քայլ 7
6շերտ - քերված ձվի սպիտակուց
Քայլ 8
7շերտ - քերված ձվի դեղնուց
Քայլ 9
Բոլոր շերտերի արանքում մայոնեզ քսել, բացի վերջին շերտից:
Քայլ 10
Կարմիր պղպեղը կտրատել կիսա օղակաձև և շարել աղցանի կողքերը: Զարդարել կանաչիով և ձիթապտղով: Դնել սառնարանում 1 ժամ, հետո մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։