Աղցան Նռան Սիրտ
Բաղադրությունը
- 350գր. հավի խաշած կրծքամիս,
- 2 հատ խաշած բազուկ
- 100գր. ընկույզ
- 2 հատ խաշած կարտոֆիլ
- 150գր. պանիր
- մի քիչ սև սալոր
- մայոնեզ
- 1-2 հատ նուռ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1ին շերտ: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, դնել ափսեի մեջ և սրտի տեսք տալ
Քայլ 2
2րդ շերտ: 1/2 հավի կրծքամիսը մանրացնել, ավելացնել կարտոֆիլի վրա և մայոնեզ քսել
Քայլ 3
3րդ շերտ: 1/2 բազուկը քերիչով անկացնել, խառնել մանրացված ընկույզի հետ և ավելացնել հավի մսի վրա և կրկին մայոնեզ քսել
Քայլ 4
4րդ շերտ: Մանրացված սև սալոր
Քայլ 5
5րդ շերտ: Պանիրը քերիչով անկացնել, ավելացնել սև սալորի վրա և մայոնեզ քսել
Քայլ 6
6րդ շերտ: Մնացած հավի միս ավելացնել պանրի վրա
Քայլ 7
7րդ շերտը ավելացնել մնացած բազուկը և ամբողջ աղցանը ծածկել մայոնեզով:
Քայլ 8
8րդ շերտ: Նռան հատիկներով ամբողջությամբ ծածկել աղցանը և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ:
Մեկնաբանություններ
շատ համեղ եր և գեղեցիկ
շատ գեղեցիկ աղցաններ են
Շատ հետաքրքիր դիզայն է